Տարեվերջին կկազմակերպվի հայկական ֆիլմարտադրության մրցանակաբաշխություն
Այս տարի, հավանաբար տարեվերջին, Հայաստանում կկազմակերպվի առաջին հայկական մրցանակաբաշխությունը ֆիլմարտադրության ոլորտում։
Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։
«Այժմ կազմակերպչական աշխատանքներ ենք տարվում «Օրանժ Արմենիա» ընկերության հետ կինոյի մրցանակաբաշխություն կազմակերպելու համար։ Ստեղծվելու է համապատասխան հիմնադրամ, քննարկվում են նաև անվանակարգերը և այլ կազմակերպչական հարցեր։ Նախնական անունը մրցանակաբաշխության «Պեպո» է»,- տեղեկացրեց Գևորգ Գևորգյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին