Տաթև Աբրահամյանը` գրոսմայստեր
ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացրած նիստում կանանց գրոսմայստերի կոչում է շնորհել 23-ամյա հայ շախմատիստուհի Տաթև Աբրահամյանին (ԱՄՆ): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Տաթևն այս օրերին գտնվում է Հայաստանում և պատրաստվում է մասնակցել հունիսի 15-ին Ջերմուկում մեկնարկելիք Կարեն Ասրյանի հուշամրցաշարին:
ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել 16-ամյա Կարեն Հ. Գրիգորյանին: 22-ամյա Աննա Հայրապետյանն արժանացել է կանանց միջազգային վարպետի կոչման:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան