Թբիլիսիի բնակչուհին մահացել է E.coli աղիքային վարակից
Վրաստանում գրանցվել է E.coli աղիքային վարակի հետևանքով մահվան առաջին դեպքը: Զոհը Թբիլիսիի 32-ամյա բնակչուհի է, ով նոր է վերադարձել Լոնդոնից: Այս մասին, հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը, հայտնում են ռուսական կայքերը:
«Վրաստանում նախկինում էլ` հատկապես ամռանը, գրանցվել են աղիքային վարակի դեպքեր: Մենք կոչ ենք անում բնակչությանը պահապանել հիգիենայի կանոնները, հաճախ լվանալ ձեռքերը, չստուգված աղբյուրներից ջուր չխմել»,-ասել է Հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Նատ Ավալիանին:
Հիշեցնենք, որ աղիքային այս վարակի առաջին դպքերը գրանցվեցին Գերմանիայի հյուսիսային մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, հիվանդության դեպքեր են գրանցվել եվրոպական մոտ մեկ տասնյակ երկրներում: Սկզբում ենթադրվում էր, որ վարակի պատճառը Իսպանիայից ներկրած վարունգն է, հետո դա չապացուցվեց: Հիմա մասնագետները կասկած են հայտնել Ներքին Սաքսոնիայում արտադրված հացահատիկի վերաբերյալ, որն օգտագործում են սալաթների մեջ:
Գերմանիայում վարակից 21 մարդ է մահացել: Հիվանդության ախտանիշներն են` թուլություն, քրտնարտադրություն, փորլուծություն: Երիկամների ֆունկցիաների խանգարումը, բժշկի չդիմելու հետևանքով, կարող է բերել մահվան ելքի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան