Ռեկտոր. «Համալսարանի ներսում չկա անառողջ մթնոլորտ»
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորվելկն և համլսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման որակի գծով պրոռեկտորն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նպատակ ունեին ներկայացնել համալսարանում կատարված բարեփոխումները և նոր ծրագրերը։
Սակայն լրագրողներին հետաքրքրում էր նաև մեկ այլ հարց։ Խոսքը մասնավորապես վերջին շրջանում համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանի և համլսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի Արայիկ Նավոյանի միջև ծագած վեճի մասին է։
Արայիկ Նավոյանն ասաց, որ այդ հարցն այլևս փակ է, քանի որ համալսարանից գնալուց առաջ Սոկրատ Մխիթարյանը ներողություն է խնդրել վատ պահվածքի համար։ «Ես ուսանողի չեմ հայհոյել»,-ասաց Ա. Նավոյանը
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորվելկն ասաց, որ համալսարանի ներսում չկա անառողջ մթնոլորտ։
«Կային մի քանի դասախոսներ, ում պայմանագրերը չեն երկարաձգվել և նրանք դիմել են դատարան, նրանք փոքր թիվ են կազմում, ընդամենը հինգ վեց հոգի։ Հարցի վերաբերյալ առաջին ատյանի որոշումը կա, այդ հարցով կդիմենք վերաքննիչ դատարան»,-ասաց ռեկտորը։
Ռեկտոր Ժոել լը Մորվելկը նաև ներկայացրեց համալսարանի վերջին շրջանի ձեռքբերումներն ու կատարված աշխատանքները։
Ռեկտորի փոխանցմամբ, կրթական որակը բարելավելու համար իրենք սկսել են բարեփոխումների նոր փուլ։
«Կարևորելով քննական շրջանի կարևորությունը ուսանողի համար, որոշել ենք, որ այսուհետ քննական հարցերը վիճակահանությամբ կընտրվեն ուսանողների ներկայությամբ։ Բանավոր քննությունները տեսաձայնագրվելու են։ Նոր ընթացակարգ է գործելու նաև դասախոսական կազմ ընտրելու ժամանակ»,-տեղեկացրեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը։
Տիկին Ժոել լը Մորվելկի փոխանցմամբ, այս տարի համալսարանը կարողացել է շուրջ քառասուն ուսանողի ուղարկել Ֆրանսիա ուսանողական պրակտիկա անցնելու համար։ Առաջիկայում նախատեսվում է ստեղծել նաև շրջանավարտների ասոցիացիա և մագիստրական նոր ծրագրեր։
Անդրադառնալով այս տարվա քննական շրջանին, ռեկտորը նշեց, որ այս տարի քննական շեմը չի իջեցվելու, քանի որ իրենց համար առաջնայինը որակի ապահովումն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան