ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող սմարթֆոններն առանց կանխավճարի
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող հետևյալ սմարթֆոնները՝ BlackBerry Bold 9700, BlackBerry Bold 9000, BlackBerry Pearl 9105, BlackBerry Storm2 9520, BlackBerry Torch 9800, HTC Desire, HTC Desire HD, HTC Desire Z, HTC Gratia, HTC Legend, HTC Wildfire և Samsung GALAXY S, ապառիկ եղանակով կարելի է գնել առանց կանխավճարի:
Մոդելները կարելի է ձեռք բերել ապառիկ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է