Մաքսիմ Յուսին. Պատերազմը կսկսի Ադրբեջանը և կպարտվի

Ռուս հայտնի լրագրող, փորձագետ Մաքսիմ Յուսինն էլեկտրոնային Взгляд պարբերականում հրապարակած վերլուծականում ղարաբաղյան հակամարտության գոտում կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունների հնարավորությունը քիչ հավանական է համարում: Միաժամանակ նա վստահ է, որ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը, եթե արտաքին օժանդակություն չունենա, պարտություն է կրելու:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Մաքսիմ Յուսինի հոդվածը:

«Երկրորդ ղարաբաղյանը»

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ամսվա վերջին Կազանում նախատեսված եռակողմ հանդիպման մոտենալուն զուգընթաց Բաքվից գնալով ավելի ռազմատենչ հայտարարություններ են հնչում:
Ամենահեռուն գնացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն: Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական տարբերակն անխուսափելի է: «Վերջիվերջո ադրբեջանցի զինվորը կարդարացնի ժողովրդի, երկրի ղեկավարության, գերագույն գլխավոր հրամանատարի հույսերը և թշնամուց կազատագրի օկուպացված տարածքները»,- մամլո ասուլիսում հայտարարել է Սաբիրօղլուն: Այս` ակնհայտորեն ոչ ամենաբարենպաստ ֆոնին էլ բանակցային սեղանի շուրջ են նստելու Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:
Հայաստանի ու Ղարաբաղի հասցեին Բաքվից առաջին անգամը չէ, որ սպառնալիքներ են հնչում, բայց այսպես հստակ ձևակերպում, երևի թե, դեռ չէր եղել: Ինչի՞ մասին է սա վկայում: Արդյոք Անդրկովկասում նոր պատերա՞զմ է սպասվում: Միանգամայն հնարավոր է: Միայն թե` ոչ վաղը, ոչ էլ վաղը չէ մյուս օրը: Եթե Բաքուն իսկապես պատրաստվեր հարված հասցնել, հազիվ թե պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան այդ մասին պոտենցիալ հակառակորդին նախազգուշացներ: Բայց միջնաժամկետ հեռանկարում ղարաբաղյան երկրորդ պատերազմը միանգամայն հավանական է:

Գլխավոր պատճառն այն է, որ խաղաղ կարգավորումը, որի մասին դիվանագետներն այդքան խոսում են, ոչ մի քայլ առաջ չի գանցել: Կողմերի դիրքորոշումները միմյանցից հեռու են ճիշտ այնքան, որքան տասնյոթ տարի առաջ, երբ ստորագրվեց հրադադարի հաստատման համաձայնագիրը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանից, Ֆրանսիայից ու Միացյալ Նահանգներից միջնորդները) հերթական այցելությամբ ժամանել են տարածաշրջան, որպեսզի փորձեն հանգուցալուծել իրավիճակը: Մինչ օրս նրանց ջանքերը որևէ արդյունք չեն տվել:
Ադրբեջանը հայտարարում է, որ ղարաբաղցի հայերին պատրաստ է տրամադրել «աշխարհում գոյություն ունեցող ամենաբարձր մակարդակի ինքնավարություն»: Բայց դա առավելագույն հնարավոր զիջումն է: Ղարաբաղի անջատման ճանաչելուն Բաքուն դեմ է:
Երևանի ու Ստեփանակերտի համար այս պայմաններն անընդունելի են: Հայերը հայտարարում են, որ երբեք չեն համաձայնի Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելուն: Նրանք պատրաստ են հակառակորդին վերադարձնել «ղարաբաղյան առաջին պատերազմի» ժամանակ գրաված յոթ շրջանները, բայց ոչ Ղարաբաղը:
Այդ շրջանները հայերին անհրաժեշտ են մեկ նպատակով` որպես բուֆեր նոր հակամարտության դեպքում: Եթե Բաքուն հրաժարվի Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից, պատերազմի հարցն օրակարգից դուրս կգա: Կնշանակի Աղդամը, Ֆիզուլին, Ղուբաթլին, Ղանգելանը և մյուս քաղաքները պահելու իմաստ չկա: Հենց այս շրջաններից, և ոչ թե Ղարաբաղից են փախել Ադրբեջանում հաշվվող միլիոնից ավել «ներքին տեղահանվածները»:
Բայց այս «մասնակի տարբերակը» Բաքվին չի բավարարում: Ադրբեջանի իշխանությունները պահանջում են վերահսկողություն բոլոր «օկուպացված շրջանների»` ներառյալ բազմաչարչար Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ստացվում է փակուղի, որից ելք տասնյոթ տարիների ընթացքում չի գտել և ոչ մի միջազգային միջնորդ:

Բաքվի «բազեների» կարծիքով` ոչ առարկայական բանակցությունների միակ այլընտրանքը պատերազմն է: Բայց արդյոք արդբեջանցի զինվորը կարո՞ղ է «արդարացնել ժողովրդի, երկրի ղեկավարության, գերագույն գլխավոր հրամանատարի հույսերը», ինչպես խոստանում է պարոն Սաբիրօղլուն պաշտպանության նախարարությունից: Սրան հավատալը դժվար է: Պատերազմում ամեն ինչ չէ, որ որոշվում է զինված ուժերի քանակով: Թե որքան բարձր է հայերի մարտական ոգին, որքան կարգապահ են նրանք, ես համոզվել եմ 1992 թվականին Ղարաբաղում: Տեսել եմ նաև ադրբեջանցի զինվորներին` համեմատությունն ակնհայտորեն նրանց օգտին չէ:
Իհարկե, այն ժամանակվանից ի վեր շատ ջրեր են հոսել: Ադրբեջանը վերակառուցել ու վերազինել է բանակը` փառք Աստծո, նավթադոլարները բավարար են: Բայց մարտական ոգին, կարգապահությունը, ռազմագիտությունը գնել անհնար է: «Մարտական պատրաստականության տեսանկյունից հայկական ստորաբաժանումները բազմիցս գերազանցում են հակառակորդին: Գաղտնիք չէ, որ հայերը բանակը ունեն, իսկ Ադրբեջանը` միայն զինված ուժեր»,- սա Ուեյն Մերիի, ԱՄՆ Արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետի կարծիքն է:

Իհարկե, տնտեսական տեսանկյունից Ադրբեջանը Հայաստանից շահեկանորեն տարբերվում է: Ռազմական կարիքների համար նա ավելի շատ միջոցներ կարող է հատկացնել: Այս իմաստով ժամանակն աշխատում է ի վնաս հայերի: Բայց` ոչ այն արագությամբ, ինչպես կցանկանար Բաքուն: Եթե Ադրբեջանը սկսի պատերազմ ու եթե դրան այլ պետություններ չմիջամտեն, նա կրկին պարտություն կկրի: Իսկ որպեսզի որևէ մեկը չմիջամտի, կհոգա Ռուսաստանը:
Հայաստանը մեր ամենահուսալի դաշնակիցն է Անդրկովկասում և ամենահուսալիներից մեկը ԱՊՀ-ում: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական ռազմակայան` արտերկրում պահպանված մեր սակավ ռազմական օբյեկտներից մեկը: Ռազմական գործողություններին Մոսկվայի ուղղակի ներգրավման մասին խոսք, իհարկե, չկա. ֆորմալ չեզոքություն պահպանելով` իրավիճակի վրա ազդելու բազում միջոցներ նա ունի: Ակնհայտ է մի բան` Հայաստանի ռազմական պարտությունը նրա դիրքերի թուլացումը Ռուսաստանի ծրագրերի մեջ չեն մտնում:
Բաքվում դա հասկանում են: Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն վերջերս տված հարցազրույցում վիրավորված հայտարարել էր. «Հակամարտության ամբողջական կարգավորումը ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հարակից երկրներից ոմանց շահերից չի բխում»: Պարզ է` ակնարկն ում է ուղղված:

Ինչ էլ որ լինի, «ղարաբաղյան երկրորդ պատերազմի» սկիզբը ադրբեջանական ղեկավարության համար չարդարացված ռիսկային քայլ կլինի: Իլհամ Ալիև չի կարող չհասկանալ. Ռազմական գործողությունները չեն սահմանափակվելու «օկուպացված տարածքներում», դրանք տարածվելու են ողջ երկրում: Վտանգի տակ են հայտնվելու նավթահանքերն ու տարանցիկ խողովակաշարերը: Պատերազմը երկար ժամանակով վախեցնելու է ներդրողներին: Ստիպված են լինելու մոռանալ տնտեսական բումի մասին:
Եվ ամենևին էլ փաստ չէ, որ կհաջողվի վերադարձնել Ղարաբաղը: Հետևաբար` արժե՞ նման ռիկսի գնալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության «տաքգլուխներն» իրենց նախագահին վտանգավոր ուղի են ուղղորդում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}