Ֆեյսբուքահայերը նամակով դիմել են Հասմիկ Պողոսյանին. Նախարարությունում դեռ տեղյակ չեն
«Հրավիրենք Մարկեսին Հայաստան» ֆեյսբուքյան խումբը պաշտոնական նամակով դիմել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` կոլումբիացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին Հայաստան հրավիրելու առաջարկով:
«Հարգարժան նախարար, ինչպես տեղեկացված եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Երևանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ առիթով և ոչ միայն մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը հյուրընկալի աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գրասիա Մարկեսին: Մեր նախաձեռնության անդամների թիվն արդեն անցել է 2500-ի սահմանը: Սույն նամակով դիմում ենք Ձեզ՝ խնդրելով, որպեսզի Դուք և Ձեր գլխավորած ՀՀ Մշակույթի նախարարությունը պաշտոնական հրավեր ուղարկեք Գարսիա Մարկեսին»:
Մշակույթի նախարարության լրատվական ծառայության պատասխանատու Գայանե Դուրգարյանը Panorama.am-ին տեղեկցրեց, որ նախարարությունն այդ նախաձեռնության մասին տեղյակ չէ և որևէ մեկից, որևէ առաջարկ չի ստացել: Ինչ վերաբերում է կոլումբիացի հայտնի գրողին Հայաստան հրավիրելու հավանականությանը կամ հնարավորությանը, նախարարության ներկայացուցիչն ասաց, որ «երբ հարցը հասունանա, կքննարկենք Մարկեսին Հայաստան հրավիրելու հնարավորությունը: Վերջին հաշվով Մարկեսը հո երեկվա երեխան չէ՞...»:
Նախաձեռնության անդամները նաև պատրաստակամություն են հայտնել, որ Մարկեսի կողմից` հրավերն ընդունելու դեպքում պատրաստ կլինեն կազմել հստակ ծրագիր և մասնակցել կազմակերպչական բոլոր աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները