Մշակույթ 18:58 09/06/2011

Բիենալեի մասնակից 89 երկրների շարքում հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց

Վենետիկի բիենալեի 54-րդ միջազգային ցուցահանդեսային համադրողներից Արմինե Անտիկյանն այսօր մանրամասներ է հրապարակել Վենետիկի բիենալեի մասին:

Վենետիկի բիենալեն այս տարի ընդհանուր համադրող Բիչե Կուրիգերի հղացմամբ դարձավ աշխարհի ավանգարդիստների հանդուգն թռիչքներն արտացոլող ցուցահանդեսների շքերթ: 54-րդ բիենալեն մեկտեղեց արվեստի բոլոր ճյուղերը` վիդեոարտ, երաժշտություն, թատրոն, ֆոտո, պերֆորմանս` վկայելով «լուսավոր ազգերի» (ILLUMInations) պատասխանատվությունը պատմության, ժամանակաշրջանի, մարդկության բարոյական նորմերի հանդեպ: Այս տարի ավելի մեծ տեղ էր հատկացված այն արկածախնդրությանը, որը ներկայացնում է ցուցահանդեսի հիմնական գործընթացը. այն է` պատրաստել այցելուներին արվեստագետների հետ համընթաց քայլելու անակնկալից անակնկալ: Հայկական տաղավարի կազմակերպումը հանձն էր առել կոմիսար Վիկտոր Մնացականյանի ընտրած կուրատորական խումբը. Վարդան Ազատյան, Նազարեթ Կարոյան և Ռուբեն Արևշատյան: Կուրատորների “Ձեռնարկներ. նոր համընդհանրության ենթակաները” նախագիծը ներկայացնում են երեք սերնդի հայտնի արվեստագետներ. Գրիգոր Խաչատրյանը, Աստղիկ Մելքոնյանը և Մհեր Ազատյանը: Տաղավարի կազմակերպումն իրականացրեց «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայկական տաղավարը բացվեց հունիսի 3-ին Մխիթարյան միաբանությանը պատկանող Մուրադ Ռաֆայելյան վարժարանում: Հայկական կոնցեպտուալ արվեստի միտքը Վենետիկի խստապահանջ հանդիսականին կներկայացվի մինչև նոյեմբեր: Վեց ամիսների ընթացքում մեր արվեստագետները աշխարհի հետ կխոսեն համընդհանուրի և եզակիի կոնֆլիկտի մասին: Ընդունելով համաշխարհային գործընթացներին ինտեգրվելու անխուսափելիությունը որպես արդիականացման պայման` այդ գիտակցությունը միաժամանակ առաջադրում է հակադիր պահանջ` մեր ինքնությունը պահպանելու: Դառնալ ուրիշ` մնալով նույնը:

Հայաստանի տաղավարն իր կոնցեպտուալ մշակվածությամբ և զուսպ արտահայտչականությամբ հայտնվել էր ուշադրության կենտրոնում: Նախ և առաջ դա վերաբերում էր Գրիգոր Խաչատրյանի ինքնաբուխ ձևով պերֆորմանսի տարրեր իր մեջ ներառած ինստալացիային: Ինստալացիան արծարծում է իշխանության թեման, իսկ ստեղծագործության նյութը Գրիգոր Խաչատրյան անձն է, անունը: Իր իսկ հիմնած «պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնը» վաղուց է կազմակերպում «պաշտոնական հանդիպումներ» արվեստագետների, բանվորների, արհեստավորների հետ: Նույն ֆորմատը կիրառվեց նաև Վենետիկում. Բիենալեի այցելուները ակամայից հրավիրվեցին պաշտոնական հանդիպման: Ծաղիկներով կիսված երկար սեղանի եզրին, բարձր բազկաթոռին բազմած արվեստագետի ձեռքը սեղմելու համար միմյանց հաջորդող այցելուների շարքում հայտնվեց նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Մի քանի վայրկյան տևած դադարը մատնեց իշխանական շրջված իրադրությունից նախագահի ապրած երկվությունը մինչ կընդուներ արվեստագետի առաջարկած խաղի կանոնները ու կմոտենար նրա ձեռքը սեղմելու: Այսուհետ Գրիգոր Խաչատրյանի պաշտոնական հանդիպումներն արձանագրող լուսանկարների շարքում կավելանա նաև Խաչատրյան-Սահակաշվիլի հանդիպումը:

Մհեր Ազատյանի ինստալացիաները կազմված են տեքստերից ու պատկերներից: Լուսանկարի ու տեքստերի միջև անսպասելի հանդիպման հիմքում նյութական պակասն է, ցավի ու կորստի վերապրումը: Արվեստագետը որոնում է ստեղծագործության հնարավորություններ` դրանք գտնելով ամենաաննշան մանրամասներում` կենցաղային դասավորություններում:

Աստղիկ Մելքոնյանի աշխատանքը օրգանական ապակու վրա արված վերացական ու ֆիգուրատիվ գծանկարներով, դիագրամներով ու լուսավորված սխեմատիկ նշաններով հագեցած համայնապատկերներ էին, որոնք ամենօրյա կյանքի տնտեսության իր հղումներով կոչված էին ամփոփելու առաջին և երկրորդ սրահների քաղաքական ու սոցիալական չափումները:

Բիենալեի մասնակից 89 երկրների շարքում հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Աննախադեպ էր այցելուների թիվը: Մեր տաղավարը միջազգային նոր ցուցահանդեսների հրավերներ ստացավ: Հայկական տաղավարի նկատմամբ հիացմունքն արտահայտեցին նաև ադրբեջանական տաղվարի պատվիրակները, Ավստրիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչները: Կոմիսար Վիկտոր Մնացականյանի խոսքով` 54-րդ բիենալեի հայկական տաղավարի խնդիրը եղել է այնպիսի մթնոլորտի ստեղծումը, որն անկաշկանդ քննարկումների, մտքերի փոխանակման հնարավորություն կընձեռի: Եվ զրույցն աշխարհի հետ այսպիսով կայացավ, ինչպես նաև լուրջ նախադրյալներ ստեղծվեցին հայկական կոնցեպտուալ մտքի միջազգայնացման համար, ինչը բիենալեի կարևորագույն խնդիրն է:

  

  

  
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հատուկ զգուշությամբ օգտվել ԱԲ-ից. Կասպերսկի
Երևան, 14 հունվարի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն:
Աղբյուր` Panorama.am
10:28
Այս պահին սուր շնչառական վարակների, քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. Ավանեսյան
«2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի  հետ կապված խնդիրը Հայաստանում, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ռուսաստանը երեք ամսում արտադրում է ավելի շատ զենք, քան ՆԱՏՕ-ն մեկ տարում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ռուսաստանի պաշտպանական ծախսերն ավելի ռացիոնալ են ու արդարացված, քան ՆԱՏՕ-ի երկրներինը։ Այս մասին հունվարի 13-ին հայտարարել է Հյուսիսատլանտյան...
Աղբյուր` Panorama.am
10:04
Australian Open․ Խաչանովը հաղթել է առաջին խաղում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային խաղում։  Աշխարհի 19-րդ ռակետը ...
Աղբյուր` Panorama.am
09:45
Հութիները ստանձնել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության հրթիռային հարվածի պատասխանատվությունը
Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ «Պաղեստին-2» հրթիռը Թել...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ռուսաստանյան և հայաստանյան սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին,...
Աղբյուր` Panorama.am
09:27
Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու. «Ազատություն»
Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համարյա կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու ու արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ Կառավարության կոկորդում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում թունաքիմիկատների բիզնեսը, կարծես թե, ոսկոր է դարձել թե՛ ներկրողների, թե՛...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}