Ուս հաստատություն ղեկավարելու հավաստագիր է ստացել 385 տնօրեն և 131 տնօրենի պաշտոնակատար
Փետրվարի 18-ից հունիսի 8-ը քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր են ստացել 385 տնօրեն և 131 տնօրենի պաշտոնակատար:Նշված ժամանակահատվածում քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր չեն ստացել 61 գործող տնօրեն և 33 տնօրենի պաշտոնակատար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, կարևորելով ոլորտում իրականացվող գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովումը, միաժամանակ արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, տեղեկացնում է, որ 2011թ.-ի փետրվարի 18-ից հունիսի 8-ը ընկած ժամանակահատվածում նախարարության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր են ստացել 385 տնօրեն և 131 տնօրենի պաշտոնակատար:
Նշված ժամանակահատվածում քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր չեն ստացել 61 գործող տնօրեն և 33 տնօրենի պաշտոնակատար: Այս մասին հայտնում են ԿԳ նախարարությունից: