Fitch-ը սպառնացել է իջեցնել ԱՄՆ վարկային ռեյտինգը
Fitch գործակալությունը սպառնացել է իջեցնել ԱՄՆ վարկային ռեյտինգը, եթե Կոնգրեսը չմեծացնի արտաքին պարտքի թույլատրելի չափը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Մարտին ԱՄՆ պետական պարտքը 14.28 տրիլիոն դոլարով գերազանցել է թույլատրելի շեմը: Այսօրվա դրությամբ այդ թիվը հասել է 14.42 տրիլիոն դոլարի:
Հիշեցնենք, որ արտաքին պարտքի թույլատրելի շեմը 2.4 տրիլիոն դոլարով բարձրացնելու վերաբերյալ օրինագիծը վերջին անգամ ներկայացուցիչների պալատում մայիսի 31-ին, սակայն ձայների մեծամասնությամբ այն մերժվեց:
ԱՄՆ վարկային ռեյտինգի նվազեցման մտադրության մասին արդեն հայտարարել է Moody's գործակալությունը: Երեկ գերմանական Feri գործակալությունն առաջինը իջեցրեց այդ երկրի վարկանիշը` «ААА»-ից սահմանելով «АА»: Այս ընկերության տնօրենը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն քայլեր չի ձեռնարկում նվազեցնելու բյուջետային ծախսերը: Այս տարի նախատեսվում է, որ ՄՆ-ն կունենա 1.6 տրիլիոն դոլարի դիֆիցիտ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա