Ամեն անձրևից հետո մայրաքաղաքում առաջացած արհեստական լճերը անհանգստացրել են քաղաքապետին. Նա հանձնարարական է տվել
Վերջին մի քանի օրերի հորդառատ անձրևներն անանցանելի են դարձրել մայրաքաղաքի առանձին բանուկ հատվածներ, և այդ տարածքներում երթևեկությունը գրեթե կաթվածահար էր եղել: Մասնավորապես, խոսքը Նոր Նորքի 3-րդ զանգվածում գտնվող «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին հարակից հատվածի մասին է, որտեղ նախօրեին ընդարձակ լիճ էր գոյացել, և մեքենաները չէին կարողանում շարժվել այդ հատվածով:
Այսօր քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը քաղաքապետ Կարեն Կարապետյանի` «ֆեյսբուքի» էջում տեղեկացրել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի և «Երևան ջուր» ընկերության պատասխանատուները այսօր համատեղ գույքագրում են իրականացրել մայրաքաղաքի համար արդեն երկար տարիներ խրոնիկ դարձած այն հատվածները, որոնք հորդառատ անձրևների հետևանքով խնդիրներ են ստեղծում մասնավորապես ստորգետնյա անցումներում, առանձին փողոցներում, կամուրջների հարակից տարածքներում և այլն:
«Խնդիրը կապված է հեղեղատարների թողունակության, առանձին տեղերում նախագծային թերությունների հետ: Այժմ քննարկվում է համատեղ ծրագիր՝լրացուցիչ լուծումների և անձրևընդունիչների ուժեղացման աշխատանքներ կատարելու շուրջ, որը կբարելավի վիճակը», -հավելել է Սարդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին