Anonymous հակերական խումբը խափանել է թուրքական մի շարք պաշտոնական կայքերի աշխատանքը
«Անանուններ» (Anonymous) անվանումը կրող հակերական կազմակերպությունն այսօր anonops.blogspot.com կայքում տեղեկատվություն է տարածել այն մասին, որ իրենք համացանցում հարձակում են սկսել թուրքական կառավարության կայքերի վրա: Նրանք արդեն խափանել են թուրքական մի քանի պաշտոնական կայքերի աշխատանքը, ինչպես օրինակ` http://tib.gov.tr/ (կառավարության) www.sgk.gov.tr (սոցիալական անվտանգության) կայքերը:
Այս գործողությամբ «Anonymous»-ը պայքարում է Թուրքիայում համացանցի ազատ օգտագործման սահմանափակումների դեմ, մասնավորապես` օգոստոս ամսից Թուրքիայի տարածքում գործող համացանցի վրա ֆիլտր դնելու կառավարության որոշման դեմ:
Նույն կայքում «Anonymous» կազմակերպությունը դիմում է Թուրքիայի քաղաքացիներին` նշելով հետևյալը.
«Վերջին տարիներին մենք տեսնում ենք, թե ինչպես է թուրքական կառավարությունը սահմանափակում համացանցի ազատությունը` արգելելով այնպիսի կայքեր, ինչպիսիք են` YouTube-ը, Rapidshare-ը, Fileserve-ը և այլն, իսկ բոլորովին վերջերս սահմանափակումներ դրվեցին նաև Google ծրագրի որոշ ծառայությունների վրա: Սա անթույլատրելի է, համացանցը ազատության հարթակ է, որտեղ մարդիկ կարող են տարատեսակ քննարկումներ իրականացնել և արտահայտել իրենց կարծիքը:
Մենք` «Anonymous» խումբը, Թուրքիայի քաղաքացիների հետ համատեղ պայքարելու ենք թուրքական կառավարության կողմից իրականացվող գրաքննության դեմ»,-ասված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան