Բախշյանը դիմում է դասախոսներին. Ինչո՞ւ նամակի տակ չկան ձեր ստորագրությունները
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անբահիտ Բախշյանը արձագանքել է նախօրեին ԶԼՄ-ներով իրեն ուղղված բաց նամակին: Պատգամավորի պատասխանում ասվում է.
«Հունիսի 9-ին Ֆրանսիական համալսարանի մի խումբ դասախոսներիդ կողմից ինձ ուղղված բաց նամակում բարձրացված խնդիրներն իսկապես մտահոգիչ են, և ոչ միայն ես, այլև Հանրապետությունում կրթության պատասխանատու այլ անձինք նույնպես պարտավոր են անդրադառնալ նշված խնդիրներին:
Գնահատելով անձիս նկատմամբ ձեր վստահությունը` ինձ մտահոգեց մեկ այլ երևույթ` նամակի հեղինակները գիտե՞ն արդյոք անստորագիր նամակներին չանդրադառնալու նորմի մասին, ինչո՞ւ նամակի տակ չկան ձեր ստորագրությունները, ո՞ւմ հետ և ինչպե՞ս կապվեմ, եթե նամակում բարձրացված խնդիրները քննարկելու ժամանակ ծագեն հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ լինի հեղինակների պարզաբանումները:
Ի վերջո, երբ ես ստանամ վերոնշյալ նամակում բարձրացված խնդիրների պարզաբանման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպե՞ս իրազեկեմ ձեզ Ֆրանսիական համալսարանի մի խումբ հարգելի դասախոսներ: Պատրաստ եմ ձեր խնդրանքով նամակում արծարծված խնդիրները լիազոր մարմիններում նեկայացնել և լուծում պահանջել` ձեզ հետ համագործակցելու պայմանով»:
Նախորդող հրապարակում`
Ռեկտոր. «Համալսարանի ներսում չկա անառողջ մթնոլորտ»