Ռոդ Այլենդի ասամբլեան ընդունել է ցեղասպանության վերաբերյալ կրթական օրինագիծ
Ռոդ Այլենդի Գլխավոր Ասամբլեան ընդունել է կրթության պետդեպարտամենտի վերաբերյալ օրինագիծ` դպրոցներում դասավանդել ցեղասպանությանը վերաբերող նյութեր:
Այս մասին տեղեկացնում է «Associated Press»:
Օրինագծի համաձայն, կրթության պետդեպարտամենտն իր ինտերնետային կայքում պետք է տեղադրի ուսուցողական նյութեր` Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության, Դարֆուր, Իրաքի և Ռուանդայի վերաբերյալ:
Օրինագիծը հովանավորում են Փրովիդենսի հանրապետական Անաստասիա Փ. Վիլյամսը և Վորվիքից սենատոր Միլերը: Ըստ Վիլյամսի, ուսանողները պետք է տեղյակ լինեն «պատմության սարասփելի էջերի» մասին` կանխելու, որպեսզի նման սխալները չկրկնվեն:
Հիշեցնենք, որ Գլխավոր Ասամբլեան 2000թ-ին օրենք էր ընդունել` պահանջելով կրթության բնագավառում աշխատող պաշտոնյաներից ուսումնական ծրագերում ներառել նաև ցեղասպանության և մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին