Sabah. Չգիտեինք, որ իրականում դա հայկական «Զարթնիր, լաո» երգն է
Օրերս հայկական մամուլում և սոցիալական ցանցերում լայնորեն քննարկվում էր «Youtube»-ում տեղադրված Ստամբուլի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի հիմներից մեկը, որի երաժշտությունը վերցված է 19-րդ դարի հայկական հայրենասիրական «Զարթնիր, լաո» երգից:
Մասնավորապես օրեր առաջ այս միջադեպին անդրադարձավ «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:
«Ermenihaber.am» տեղ գտած հրապարակման մեջ նշվեց, որ հիմնի երաժշտությունը հայկական է, և ներկայացվեց երգի իրական բառերի թուրքերեն թարգմանությունը:
Ինչպես և սպասվում էր, թուրքական մամուլի պատասխանը չուշացավ:
Այսօր մեղայական հրապարակումով հանդես է եկել թուրքական «Sabah» պարբերականը: Երգի հեղինակ Հաքան Յավուզը նշելով, թե իրենք չգիտեին, որ երգը հայերին է պատկանում, ասել է. «Եթե իմանայինք, որ այն հայկական է, չէինք երգի: Այսուհետև այն չենք երգի»:
Նշենք, որ «Զարթնիր լաո» երգի «Խուժան ասկյար զորք է ժողվեր, եկել Մշո դաշտն է պատել: Սուլթան կ՛ուզէ ջնջել մզի, զարթնիր լաո , մըռնիմ քզի» բառերի փոխարեն ֆեներբահչեի հիմնում «Հագիր մարզազգեստդ, դուրս արի խաղադաշտ, հոգի դիր խաղիդ մեջ, ցույց տուր կատաղությունդ, թշնամին կպարտվի» արտահայտություններն են տեղ գտել:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են