Հայաստանից ուռուցքաբաններ են մեկնել Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հայրապետ Գալստյանին և նրա տեղակալներին:
Արցախի նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում առողջապահության, մասնավորապես, ուռուցքաբանական ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Արցախ ժամանելու և տեղում բժշկական ծառայություններ մատուցելու համար՝ այն համարելով կարեւոր ու պահանջված նախաձեռնություն:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան