Moody's-ը կարող է նվազեցնել ԱՄՆ-ի վարկային վարկանիշը
Միջազգային վարկանշային Moody's Investors Service գործակալությունը զգուշացրել է, որ կարող է արդեն հաջորդ ամիս նվազեցնել ԱՄՆ վարկային վարկանիշը ընթացիկ Aaa մակարդակից, եթե կառավարությունը կոնգրեսի հետ չկարողանա համաձայնության գալ երկրի պետական պարտքի սահմանային շեմի ավելացման և բյուջետային դեֆիցիտը կրճատելու հարցում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Մինչ այս Moody's-ի վերլուծաբաններն ակնկալում էին, որ ամերիկյան պետական պարտքի վերին սահմանի բարձրացմանն առնչվող հարցերն ԱՄՆ Կոնգրեսում կառաջացնի բուռն քննարկումներ, ինչի արդյունքում վերջիններս կստանան համապատասխան լուծում։
Սակայն դա տեղի չունեցավ, ինչի հետևանքով ներկայում ԱՄՆ-ում առաջացել է դեֆոլտի իրական վտանգ։ Նման պայմաններում գործակալությունը պատրաստվում է վերանայել ԱՄՆ վարկանիշը։
Հիշեցնենք, որ դեռևս այն գտնվում է ААА մակարդակի վրա։
Ի դեպ, բոլորովին վերջերս, Standard&Poor՚s (S&P) միջազգային վարկանշային գործակալությունը 1941-ից ի վեր առաջին անգամ վերանայել է ԱՄՆ-ի սուվերեն վարկանիշը: Այն կայունից իջեցվել է մինչև բացասական: Միաժամանակ` իջեցվել են Դաշնային պահուստային համակարգի և Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի վարկանիշների կանխատեսումները: Ըստ գործակալության` վարկանիշի վերանայման հիմնական պատճառն ամերիկյան օրենսդիրների՝ բյուջետային խնդիրների հարցում փոխզիջումների գնալու անկարողությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա