Orange-ը , ՄՏՍ-ը և «Վիմպելկոմ»-ը բջջային կապի աշխարհի խոշորագույն օպերատորների ցանկում
China Mobile , Vodafone, Verizon Wireless, T-mobile։ Սրանք այն խոշորագույն օպերատորներն են, որոնք 2010 թվականի արդյունքներով իրենց տարեկան հասույթի մակարդակով առաջատար են բջջային կապի աշխարհի խոշորագույն օպերատորների վարկանշային ցուցակում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Վարկանշային ցուցակի առաջին տեղում չինական հեռահաղորդակցական կորպորացիան է՝ China Mobile-ը, որի նախորդ տարվա հասույթը կազմել է
74.741 մլրդ դոլար։ China Mobile-ին հաջորդում են բրիտանական Vodafone-ը , ամերիկյան Verizon Wireless-ը, գերմանական T-mobile-ը , որոնց հասույթը համապատասխանաբար կազմել է 72.534 մլրդ, 63,407 մլրդ և 54,484 մլրդ դոլար։
Ի դեպ, բջջային կապի աշխարհի խոշորագույն օպերատորների վարկանշային ցուցակում տեղ են գտնել նաև բջջային կապի այն օպերատորները, որոնք ներկայացված են նաև Հայաստանում։
Դրանք են Orange-ը, ռուսական ՄՏՍ-ը և «Վիմպելկոմ»-ը (ապրանքանիշը` Beeline)։
Orange-ի նախորդ տարվա հասույթը կազմել է (60,064 մլրդ դոլար), ՄՏՍ-ինը՝ 11.3 մլրդ դոլար, իսկ «Վիմպելկոմ»-ինը՝ 10.5 մլրդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է