Նշանակվել են պաշտոնակատարներ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան», «Գյուրմրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:
ԿԳՆ-ից հայտնում են, որ նախարարի համապատասխան հրամաններով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ոստանիկ Մարուխյանը, իսկ «Գյուրմրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի» ռեկտորի պաշտոնակատար՝ Վարդևան Գրիգորյանը՝ մինչև համապատասխան կարգով ընտրությունների անցկացումը: