Հայ շախմատիստները` Վորոնեժի փառատոնում
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Արթուր Գաբրիելյանը, Լիլիթ Գալոյանը և Նելլի Աղինյանը մասնակցում են Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում սկսված խոշոր փառատոնին, որը նվիրված է Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Արագ շախմատի մրցաշարում Արթուր Գաբրիելյանը 7 միավորով գրավեց 3-րդ տեղը: Նույնքան միավոր վաստակեց նաև Զավեն Անդրիասյանը` հանգրվանելով 4-րդ տեղում: Գևորգ Հարությունյանը 6,5 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Լիլիթ Գալոյանը 18-րդն է 6 միավոր արդյունքով, իսկ Նելլի Աղինյանը` 28-րդը` 5,5 միավորով: Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 87 շախմատիստներ:
Գլխավոր` դասական շախմատում արդեն կայացել են առաջին տուրի պարտիաները: Զավեն Անդրիասյանը պարտության է մատնել Վաստրուխինին: Արթուր Գաբրիելյանը միավորը կիսել է Գորշկովի, Լիլիթ Գալոյանը` Սախվաձեի, Նելլի Աղինյանը` Պանարինի հետ: Իսկ Գևորգ Հարությունյանը զիջել է Խալիկովին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան