«ԱրմենՏել»-ը հայտարարում է 3G ցանցի ընդլայնման մասին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանի 3G ցանցի ընդլայնման մասին: 2011թ-ի հունիս ամսվա դրությամբ երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Վայք, Դիլիջան, Իջևան, Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Արամուսում, Բալահովիտում, Գառնիում, Ձորաղբյուրում և Նոր Հաճնում:
Ընկերությունից հայտնում են, որ ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը: Բացի այդ «ԱրմենՏել» ընկերությունը մոտակա մեկ ամսվա ընթացքում 3G ցանցը կգործարկի Ագարակում, Աշոցքում, Բերդում, Եղեգնաձորում, Քաջարանում, Մարալիկում, Մեղրիում, Նոեմբերյանում, Սիսիանում, Սանահինում, Ստեփանավանում, Թալինում, Տաշիրում և Ճամբարակում:
«ԱրմենՏել»ընկերությունն ուրախ է հերթական անգամ հայտարարել ՀՀ մարզերում 3G ցանցի ինչպես աշխարահագրության, այպես էլ հզորության ընդլայնման մասին: Երրորդ սերնդի ցանցում կատարված զգալի ներդրումների շնորհիվ, միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունն ապահովում է որակյալ բջջային կապ, գերարագ ինտերնետ և այլ ժամանակակից ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար», - նշել է «ԱրմենՏել»ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: