Տարրական դպրոցում կուսումնասիրվի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հիմնախնդիրների վերհանման և լուծումների առաջադրման հանձնախմբի երաշխավորմամբ` 2011-2012 ուսումնական տարում տարրական դպրոցում կուսումնասիրվի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան` անցնելով համապատասխան փորձաշրջան: ԿԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի որոշմամբ ձևավորած մասնագիտական հանձնախմբի կողմից կազմվել է տարրական դպրոցի ծրագիր:
Ծրագիրը կազմելուց հաշվի են առնվել ՀՀ հանրակթական դպրոցում տարրական դպրոցի քառամյա ուսուցման պահանջներն ու առանձնահատկությունները: Առարկայի փորձնական ներդրման համար ընտրվել են հանրապետության հետևյալ դպրոցները.
1.Երևան - թիվ 155, թիվ 48, թիվ 27, թիվ 13 դպրոցներ
2. Արագածոտնի մարզ –Լուսագյուղի դպրոց, Հարթավանի դպրոց
3. Արագածոտնի մարզ - Անտառուտի դպրոց, Օրգովի դպրոց, Օշականի հիմնական դպրոց, Աշտարակի թիվ 3 դպրոց
4. Կոտայքի մարզ- Աբովյանի թիվ 7 դպրոց, Կոտայք գյուղի դպրոց, Չարենցավանի թիվ 3 դպրոց, Հրազդանի թիվ 7 դպրոց
5. Արարատի մարզ - Արտաշատի թիվ 1 դպրոց
6. Գեղարքունիքի մարզ - Գեղամավանի դպրոց
7.Արմավիրի մարզ - Էջմիածնի թիվ 11 դպրոց, Աղավնատան դպրոց
8. Շիրակի մարզ - Գյումրու թիվ 1 դպրոց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան