«Մաթեմատիկա» քննությունից դիմորդների 67 տոկոսը անբավարար է ստացել
«Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությանը մասնակցած 431 դիմորդներից 289-ը, որը կազմում է քննությանը մասնակցածների 67,1 տոկոսը, չի հաղթահարել դրական միավորի շեմը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը` ներկայացնելով հունիսի 10-ին տեղի ունեցած մաթեմատիկայի քննության արդյունքները:
Քննությունից 17,5-20 միավոր ստացել է 2 դիմորդ, 13,5-17,25` 9 դիմորդ և 7,5-13,25 ստացել է 131 դիմորդ:
Նշենք, որ նախորդ տարի մաթեմատիկայի քննությունից դրական միավորի շեմը չէր հաղթահարել դարձյալ դիմորդների 69,75 տոկոսը: «Գնահատումները ցույց են տալիս, որ բնագիտական բլոկը ցավոք, սրտի թույլ է զարգացած և գնահատականները միջինից ցածր են», -հավելեց Գայանե Մանուկյանը:
Քննական կարգի համաձայն, վաղը տեղի կունենա մաթեմատիկա առարկայից քննության արդյունքների բողոքարկումը և կսկսվի առավոտյան ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Այսօր ևս քննություններ են տեղի ունեցել: Այս անգամ հերթը օտար լեզվինն էր. օտար լեզվի միասնական քննություններին մասնակցել է 154 դիմորդ. 142-ը` անգլերեն, 3-ը գերմաներեն, 8-ը` ֆրանսերեն և 1-ը իսպաներեն: 16 դիմորդ էլ բացակա են եղել: «Քննությունն անցել է հանգիստ մթնոլորտում», -նկատեց ԳԹԿ ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան