Իտալացիները դեմ են արտահայտվել երկրում նոր ԱԷԿ-ների կառուցմանը
Նախօրեին Իտալիայում անցկացված հանրաքվեի արդյունքների համաձայն, ազգաբնակչության զգալի հատվածը դեմ է արտահայտվել երկրում նոր ԱԷԿ-ների կառուցմանը:
«Ասոշիեյթիդ Պրես» գործակալության հաղորդմամբ, հանրաքվեին մասնակցած իտալացիների մոտ 95 % դեմ է արտահայտվել վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ատոմային էներգիայի վերականգնման առաջարկին:
Հանրաքվեին մասնակցել են ազգաբնակչության մոտ 57 %-ը:
Նշենք, Իտալիան առաջին երկիրն է, որ ճապոնական Ֆուկուսիմա 1-ից հետո նմանատիպ հանրաքվե է անցկացնում: Ավելի վաղ, 1987 թ-ին Չեռնոբիլյան աղետից հետո իտալացիներն արդեն քվեարկել էին միջուկային էներգետիայից հրաժարվելու օգտին, սակայն 2009 թ-ին վարչապետ Բեռլուսկոնին որոշել էր վերանայել այդ որոշումն ու հանդես եկել նոր ԱԷԿ-ներ կառուցման առաջարկով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա