Մինասի որդի. Եթե Գյումրին ուզում էր որմնանկարները տեղում պահել, պետք է ավելի շուտ զբաղվեր այդ գործով
Մինաս Ավետիսյանի երկու` «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարները Գյումրիից մի քանի օր առաջ տեղափոխվել են Երևան, վերականգնումից հետո դրանք ցուցադրվելու են «Արմենիա» օդանավակայանում: Գյումրիից այդ նկարների տեղափոխումը առաջացրել է այդ քաղաքի բնակիչների դժգոհությունը, նրանք այսօրվա մամուլում նաև մշակույթի նախարարի հրաժարականի մասին էին հարց բարձրացրել:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարության ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը նշեց, որ «մի խումբ մարդիկ, ովքեր ապրում են Գյումրիում տեղափոխման շուրջ իրենց դժգոհությունն են հայտնում` թե ինչու են որմնանկարները տեղափոխվում»:
«Մինաս Ավետիսյանի» տուն-թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը, ով Մինասի որդին է, իր հերթին շեշտեց, որ արդեն կա կառավարության որոշում. Մինաս Ավետիսյան հիմնադրամի և «Արմենիա» օդանավակայանների միջև գոյություն ունի պայմանագիր, որը պարտավորեցնում է աշխատանքները կատարել նշված ժամկետում:
«Իսկ տանել-չտանել, տեղափոխել, թե` ոչ, հարցերը, ըստ նրա ուշացած են. «Եթե Գյումրին ուզում էր ինչ-որ բան անել որմնանկարները տեղում պահելու համար, պետք է ավելի շուտ զվաղվեր այդ գործով, հետամուտ լիներ հարցի լուծմանը և ստանար կառավարության որոշում»,-ասաց նա:
Բանախոսները հատկապես շեշտեցին Մինասի որմնանկարների անմխիթար վիճակը և վերականգնման անհրաժեշտությունը, որը իրականություն է դառնալու գործարար Էռնեստո Էռնեկյանի միջոցների շնորհիվ. Որմանկարները արդեն տեղախփովել են Երևան, վերականգնվելու են և աշնանը ցուցադրվելու Արմենիա օդանավակայանում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են