Հայաստանի կրթական հաստատություները կստանան նոր ինքնուսույցներ «Ռուս գրականություն և մշակույթ» շարքից
«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Ռուս գրականություն և մշակույթ» էլեկտրոնային ինտերակտիվ ինքնուսույցի տպագրման ծրագրին աջակցելու մասին:
Ծրագրի շրջանակներում էլեկտրոնային ինքնուսույցն անվճար կտրամադրվի Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ինտերակտիվ ձեռնարկը բաղկացած է երկու մասից. առաջինը ներառում է նյութեր ռուս գրականությունից, սկսած 19-րդ դարից մինչ այսօր, իսկ երկրորդը` մշակութայինը ներառում է Ռուսաստանի մշակութային զարգացման պատմությունը` հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը:
«Հայալեզու դպրոցներում կրթության մակարդակի բարձրացման աջակցումը «Beeline հանուն պածառ ապագայի» մեր կորպորատիվ սոցիալական քաղաքականության կարևորագույն մասն է : Հայալեզու գրականության հետ մեկտեղ կարևոր են նաև օտար լեզուների և արտասահմանյան մշակույթի մասին գիտելիքները, որոնց ստանալու համար օգտակար են այսպիսի ժամանակակից ինտերակտիվ ինքնուսույցներ: Այդ իսկ պատճառով մենք վստահ ենք, որ շնորհիվ նման դասագրքերի աշակերտները և ուսանողները, հիմնական առարկաների հետ մեկտեղ հնարավորություն կունենան ուսումնասիրել լրացուցիչ նյութեր»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2010թ-ի սկզբին որոշ քաղաքային և գյուղական կրթական հաստատություններ ստացան ռուսաց լեզվի ինտերակտիվ ինքնուսույցներ: Երկու ծրագրերն էլ իրականացվում է «Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության կողմից` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին