Միասնական քննությունների առաջին փուլը կավարտվի հունիսի 17-ին
Հայաստանում միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումն սկսվում է հունիսի 24-ից և կշարունակվի մինչև հուլիսի 2-ը, Գնահատման և թեստավորման կենտրոնում:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԳԹԿ մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը:
Այս փուլին, ըստ նրա, սպասվում է, որ կմասնակցեն բանակից զորացրվածները, ներքին սփյուռքի մեր հայրենակիցները և վերջապես նրանք, ովքեր ավարտում են որևէ օտար պետության ուսումնական հաստատություն:
Միասնական քննությունների առաջին փուլի ավարտը կտրվի հունիսի 17-ին, երբ դիմորդները կհանձնեն քննություն Հայոց պատմություն և ֆիզիկա առարկաներից: Հայոց պատմություն առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 300 դիմորդ, իսկ ֆիզիկա հանձնելու համար` 290 դիմորդ:
Նախորդող նորություն` «Մաթեմատիկա» քննությունից դիմորդների 67 տոկոսը անբավարար է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան