24-ժամյա գործադուլը պարալիզացրել է ողջ Հունաստանը
Հունաստանում արհմիություններն համընդհանուր գործադուլ են հայտարարել այսօր երկրի խորհրդարանում քննարկվելիք երկրի բյուջետային դեֆիցիտի նվազմանը միտված խիստ միջոցառումների փաթեթի քննարկման պատճառով: Հազարավոր մարդիկ դուրս չեն եկել աշխատանքի, փոխարենը հավաքվելով մայրաքաղաք Աթենքում երկրի խորհրդարանի շենքի մոտ ու պաշարելով այն: Այդպիսով գործադուլավորները մտադիր են խոչընդոտել օրենսդիրների մուտքն ու ելքը խորհրդարանի շենք:
«ԲիԲիՍի» հեռուստաընկերության տեղեկացմամբ, Եվրամիությունից ու ԱՄՀ-ից նոր ֆինանսական օգնություն ստանալու նպատակով Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն խորհրդարան է ներկայացրել հնգամյա տնտեսական ծրագիր, որն ենթադրում է ինչպես հարկերի նոր բարձրացում, այնպես էլ պետական ծախսերի զգալի կրճատում: Նախորդ տարի ԵՄ-ից ստացած 157 մլրդ. օգնություն ձեռք բերելով, Հունաստանն այդպես էլ չի կարողացել կարգավորել երկրի ներսում ֆինանսական իրավիճակը, ինչը ստիպել է Աթենքին նորից օժանդակություն հայցել ԵՄ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա