ՀՀ Մշակույթի նախարարությունը պաշտոնապես կհրավիրի Մարկեսին Հայաստան
Հայաստանի մշակույթի նախարարությունը այս օրերին նամակ է պատրաստում կոլումբիացի հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին Հայաստան հրավիրելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մշակույթի նախարարության լրատվական ծառայության ղեկավար Գայանե Դուրգարյանը:
«Մեզ մոտ, նախարարությունում քննարկվել է «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնող խմբի առաջարկ-նամակը և այժմ մենք մեր կողմից նամակ ենք պատրաստում Մարկեսին Հայաստան հրավիրելու համար: Առաջիկայում նամակը կուղարկվի», -հավելեց Դուրգարյանը:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքահայերը սոցիալական ցանցում խումբ էին ստեղծել «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» անվանումով: Խումբը նախարարությանը կոչ էր անում կոլումբիացի գրողին հրավիրել 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևան:
«Հարգարժան նախարար, ինչպես տեղեկացված եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Երևանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ առիթով և ոչ միայն մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը հյուրընկալի աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գրասիա Մարկեսին: Մեր նախաձեռնության անդամների թիվն արդեն անցել է 2500-ի սահմանը: Սույն նամակով դիմում ենք Ձեզ՝ խնդրելով, որպեսզի Դուք և Ձեր գլխավորած ՀՀ Մշակույթի նախարարությունը պաշտոնական հրավեր ուղարկեք Գարսիա Մարկեսին», ասված էր նախարար Հասմիկ Պողոսյանին ուղղված նախաձեռնող խմբի նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները