Ռոմինգի բացառիկ սակագներ Orange Գոտու երկրներում
Ամառային արձակուրդներն արտերկրում անցկացնող բաժանորդների համար Orange-ն այսօրվանից սահմանում է ռոմինգի բացառիկ սակագներ: Հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը Orange Գոտու երկրներում, Վրաստանում և Թուրքիայում մուտքային զանգերի մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 55 դրամ:
Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Ֆրանս Տելեկոմ խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Orange Ֆրանսիան, Orange Իսպանիան, Orange Շվեյցարիան, Orange Միացյալ Թագավորությունը, Orange Լեհաստանը, Orange Ռումինիան, Orange Սլովակիան, Orange Մոլդովան, Orange Ավստրիան, Orange Լյուքսեմբուրգը, ինչպես նար Mobistar-ը Բելգիայում:
Ընկերությունից նաև հաղորդում են, որ Orange-ի բաժանորդները կարող են օգտվել միջազգային օպերատորի ընձեռած աննախադեպ հնարավորություններից և Orange Գոտում զանգահարել և զանգեր ընդունել բացառիկ` 250 դրամ/րոպե սակագնով: Այս գոտում գտնվող բոլոր երկրներում ելքային կարճ հաղորդագրության արժեքն է 200 դրամ, իսկ մուտքային SMS-ներն անվճար են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա