Իրանը երկրի ուղեծիր է ուղարկել «Ռասադ» նկարահանող արբանյակը
Իրանի պաշտպանության նախարարի մասնակցությամբ հաջող փորձարկումից հետո իրանական «Ռասադ» (երկնային լուսատուների դիտում) արբանյակը հայտնվել է երկնային ուղեծրում:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության` «Ռասադ» նկարահանող արբանյակի նախագծման աշխատանքները, արտադրությունը, փորձարկումը ամբողջությամբ կատարվել է իրանցի մասնագետների ջանքերով:
«Օմիդ» արբանյակից հետո «Ռասադը» երկրորդն է, որ Իրանը երկրի ուղեծիր է ուղարկում: «Ռասադի» երկարությունը 22 մետր է, կշիռը` 26 տոննա, տրամագիծը` 1/25:
«Ռասադը» ընդունակ է 16 կիլոգրամանոց միկրոարբանյակը տեղակայել մինչ 260 կմ բարձրության վրա և շուրջօրյա գործունեության ընթացքում 15 անգամ կարող է պտտվել երկրի շուրջ: