Կարեն Ասրյանի հուշամրցաշարը կմեկնարկի հուլիսի 16-ին
Հուլիսի 16-24-ը Ջերմուկում կանցկացվի օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 4-րդ միջազգային մրցաշարը: Կմասնակցեն վեց երկրի 71 շախմատիստներ, որոնցից 19-ը գրոսմայստերներ են: Վերջիններիս թվում են, մասնավորապես, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Քոթանջյանը (Հայաստան), Մաքսիմ Տուրովը, Եվգենի Գլեյզերովը, Միխայիլ Ուլիբինը (Ռուսաստան), Կոնստանտին Շանավան (Վրաստան), Էլշան Մորադիաբադին (Իրան): Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան