Ընդհատակյա ուժերը պատրաստվում են սպանել Օգյուն Սամասթին
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) տեղեկություն է տարածել այն մասին, որ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին պատրաստվում են սպանել:
Ըստ «Ermenihaber.am» -ի (Էրմենիհաբեր)` այսուհետև Սամասթին բանտից դատարան տեղափոխելու ժամանակ հատուկ անվտանգության միջոցառումներ կձեռնարկվեն:
Թերթի հրապարակման մեջ նշվում է, որ սպանությունը նախապատրաստվում է ծայրահեղական ձախակողմյան «TKP/ML-TİKKO» ահաբեկչական կազմակերպության կողմից մարդասպանին լռեցնելու նպատակով:
Նշվում է, նաև, որ նախապատրասվող սպանության մեջ Դինքի սպանության հետևում կանգնած մութ ուժերի մատը նույնպես խառն է:
Ըստ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայություն հայտնած տեղեկության` ահաբեկիչները պատրաստվում են պայթեցնել Սամասթին բանտից դատարան տեղափոխող մեքենան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան