ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրաքննության է ենթարկել հայկական խաչքարերը
Երեկ հունիսի 15-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում «Խաչքարերի արվեստ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին, որին ներկա են գտվել ՀՀ մշակույթի փոխնախարարն ու Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, հյուրերն անակնկալի են եկել: Բանն այն է , որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների կողմից առանց որևէ բացատրության ներկայացված խաչքարերից հեռացվել են մշակույթի գործերի ծագումնաբանության մասին տեղեկությունը, թողնելով միայն հուշարձանների ստեղծման տարեթվերը:
Ինչպես փոխանցում է ֆրանսիացի լրագրող Ջան Էքյանը, միջոցառմանը չի եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը, իսկ Ֆրանսիայի ու Շվեյցարիայի մի շարք հայկական կազմակերպություններ իրենց զայրույթն են արտահայտել կատարվածի առնչությամբ:
Հաղորդագրությունում նշվում է, թե 2010 թ-ի նոյեմբերին, երբ հայկական խաչքարերը դասակարգվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգությանը, ադրբեջանական կողմը բողոքի ալիք էր բարձրացրել, պնդելով, թե խաչքարերը «միայն հայկական չեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները