Լիլիթ Մկրտչյանը` Մարքսի հուշամրցաշարում
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Հունգարիայի Պակշ քաղաքում մասնակցում է Դյորդ Մարքսի հիշատակին նվիրված ավանդական մրցաշարին: Հայ շախմատիստուհու մրցակիցներն են գրոսմայստերներ Շարեւիչը (Բելառուս), Կաշլինսկայան (Ռուսաստան), Մադլը, Ռուդոլֆը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Դուդաշը (Հունգարիա): Մրցաշարը կընթանա երկու շրջանով:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, այսօր տեղի կունենան առաջին տորի պարտիաները: Մրցաշարում, որը կավարտվի հունիսի 27-ին, հանգստյան միայն մեկ օր է պլանավորված` հունիսի 22-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին