Մշակույթի նախարարությունում լույսը բացվում է Մինասի որմնանկարների հարցով
«Մեր նախարարությունում լույսը բացվում է որմնանկարների հարցով: Միգուցե դա բավականին ուրախալի է, որ հասարակության ուշադրությունը այդ գործընթացների վրա է, մյուս կողմից պետք է ասեմ, որ կա ՀՀ կառավարության որոշում, որը հստակ է, և խոսքը գնում է նրա մասին, որ մասնավոր կազմակերպությունն արդեն ներդրումը կատարել է այդ որմնանակերների տեղափոխման հարցով և այլընտրանքային տարբերակ մինչ օրս մեզ չի առաջարկվել»: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեխազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` անդրադառնալով Գյումրիից Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների տեղափոխմանը, ինչը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքացիների շրջանում:
Ըստ նրա, կառավարության որոշումը պետք է կատարվի, և ընդհանուր գործընթացում պահպանվել են այն ժամանակացույցի պահանջները, որը ի սկզբանե սահմանվել է: Հ.Պողոսյանի փոխանցմամբ` Գյումրիից տեղափոխված Մինասի որմանկարներն արդեն վերականգնվում են, երկրորդ փուլի աշխատանքներն ավարտվել են, շուտով կմեկնարկի վերջնական փուլը: «Դա կլինի հուլիսի 5-15 ընկած ժամանակահատվածում, որից հետո որմնանկարները կտեղափոխվեն այն վայրը, որտեղ նախատեսված է»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետարանի տարածած այն հայտարարությանը, թե այսօր էլ պատրաստ է անհրաժեշտ միջոցներ տրամադրել որմնանկարների վերականգնման համար, Հ.Պողոսյանը հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետարանից մինչ օրս որևէ պաշտոնական գրություն չի ստացել: «Ես Ազգային ժողովում հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր առաջարկությունները, մենք էլ ենք շահագրգռված ունենալ մի քանի առաջարկություններ, որպեսզի կոմպլեքսային լուծում տանք և կառավարության որոշումով լուծենք գոնե մի քանի որմնանկարների հարցը»,- ասաց նախարարը` հավելելով, որ մինչ օրս կա երկու գրավոր առաջարկություն, եթե մոտ օրերս որևէ այլ առաջարկ չստանան, ապա Գյումիի հանրային օղակների հետ կքննարկեն այդ երկու գրավոր առաջարկությունները: Դրանք մասնավոր անձանց կողմից ստացված առաջակներ են, որոնք պատրաստակամություն են հայտնել Մինասի որմնանկարները Գյումրիում վերանորոգել և տեղադրել քաղաքի տարբեր վայրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են