Ա.Աշոտյան. Հանրակրթական ոլորտի բովանդակային բարեփոխումները չպետք է ստվերվեն կառուցվածքային բարեփոխումներով
«Հանրակրթական ոլորտի բովանդակային բարեփոխումները չպետք է ստվերվեն կառուցվածքային կամ ֆինանսական բարեփոխումներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ա.Աշոտյանը ասաց, որ խորհրդային դպրոցը փայլուն դպրոց էր խորհրդային հասարակարգի համար և սպասարկում էր խորհրդային տնտեսական ձևը և առաջնահերթությունները:
«Այժմ Հայաստանի համար մենք պետք է ստեղծենք դպրոց, որը կլինի ժամանակակից, ինտեգրված համաշխարհային տնտեսական, քաղաքական և գիտելիքահեն ոլորտների մեջ»,- նշեց նախարարը:
Նրա կարծիքով, մենք պետք է ստեղծենք դպրոց, որը աշակերտին հնարավորություն կտա հաղորդակցվել աշխարհի հետ, բայց միևնույն ժամանակ թույլ կտա մնալ հայ: Ինչը, ըստ նախարարի, շատ դժվար է, քանի որ տեղեկատվական դաշտով գալիս է ոչ միայն գիտելիքը, այլ նաև մշակույթային ագրեսիան:
Վերջինս գտնում է, որ դպրոցական ծրագրերը պետք է լինեն ոչ թե ըստ թեմաների, թե ինչ պետք է անցնի երեխան, այլ մենք պետք է գնահատենք վերջնական արդյունքները ՝ թե ինչ կարող է անել աշակերտը դպրոցը ավարտելուց հետո: Ա.Աշոտյանը կարծիք հայտնեց, որ հարկավոր է փոխել մեր մոտեցումները դպրոցի նկատմամբ և հավելեց, որ մենք պետք է դրդենք երեխային սիրել դպրոցը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան