Հայ և ռուս երիտասարդ գիտնականները կհամագործակցեն
ՀՀ ԳԱԱ և ՌԴ ԳԱ երիտասարդ գիտնականների խորհուրդների միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի կնքումը նախատեսված է հունիսի 20-ին: ԳԱԱ-ից հայտնում են, որ նպատակն է զարգացնել երկու երկրների երիտասարդ գիտնականների համագործակցությունը:
Ըստ համաձայնագրի`
• կողմերն իրենց իրավասությունների սահմաններում կաջակցեն ՌԴ ԳԱ և ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների համատեղ նախագծերի պատրաստմանը և իրականացմանը
• երիտասարդ գիտնականների գիտական գործունեության և սոցիալական հարցերի լուծման համար կապահովեն տեխնիկական, տնտեսական, ֆինանսական և իրավական պայմաններ
• ցուցահանդեսների, գիտական սեմինարների, գիտաժողովների, կլոր սեղանների անցկացման միջոցով կնպաստեն գիտական նվաճումների, տեղեկատվության փոխանակմանը և գործնական կապերի ընդլայնմանը:
Համաձայնագիրը կստորագրեն ՌԴ ԳԱ ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Վերա Միսինան և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան