
Լիբանանում միջկրոնական բախումների հետևանքով 6 մարդ է զոհվել
Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում ուրբաթ օրը Սունի մահմեդականների և Ալավիների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, բախումների արդյունքում 6 մարդ է զոհվել:
Նոր բախումները կանխելու նպատակով քաղաք են մցվել Լիբանանի զինված ուժերի ստորաբաժանումները:
Նշենք, որ բախումների պատճառ է հանդիսացել հարևան Սիրիայում կատարվող իրադարձությունները: Լիբանանի Սունի մահմեդականներն աջակցում են սիրիական ընդդիմադիրներին, այն դեպքում, երբ Ալավինները պաշտպանում են Սիրիայի ներկայիս իշխանություններին: