Հերթական անգամ Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքը ցրվել է
Ինչպես և նախապես հայտարարվել էր, Ադրբեջանում հունիսի 19-ին «Հասարակական պալատը» նախաձեռնել էր հանրահավաք, որը ոստիկանների կողմից հերթական անգամ ճնշվել է: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Մինչ հանրահավաքը, ոստիկանական ուժերը միջոցներ են ձեռնարկել՝ փակելու ընդդիմության հավաքի վայր տանող բոլոր ճանապարհները:
Հունիսի 9-ին, առավոտյան ոստիկանությունը ամբողջովին փակել է «Նարիմանով» կինոթատրոնին հարող ողջ տարածքը: Ոստիկանությունը տարածքից ոչ միայն «դուրս է հրավիրել» հանրահավաքի մասնակիցներին, այլ նաև այդ տարածքում իրենց հանգիստը անցկացնող քաղաքացիներին:
Ոստիկանությունը չբավարարվելով միայն ընդդիմության կողմից նախատեսված հանրահավաքի տարածք հսկողության տակ պահելուց, ուժեղ հսկողություն է իրականացրել նաև մնացած հրապարակներում ու այգիներում:
Այնուամենայնիվ, «Մուսավաթ» կուսակցության մի խումբ ակտիվիստներ մետրոյի «Գյանջլիկ» կայարանի մոտ բողոքի ակցիա են իրականացրել: Ակցիան իրականացվել է «Ազատ ընտրություններ, «Ազատություն», «ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներին ներքո:
Այն տևել է 5 րոպե, ինչից հետո ոստիկանությունը ցրել է ընդդիմության ակտիվիստներին, իսկ նրանց մի մասին՝ ձերբակալել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին