Ադրբեջան. ԱՄՆ-ի տնտեսությունը կախված է թմրադեղերի ապօրինի վաճառքից
Ազերի բարձրաստիճան պաշտոնյան մեղադրում է Վաշինգտոնին աշխարհում թմրադեղերի տարածման մեջ, ինչպես նաև այն հարցում, որ Միացյալ Նահանգների մի շարք հարգված քաղաքական գործիչներ հանդիսանում են թմրամիջոցի ապօրինի վաճառքով զբաղվողների «տանիքը»: Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» գործակալությունը:
«Մենք պետք է ընդունենք, որ թմրամիջոցների միջոցով Միացյալ Նահանգները կարողանում է իր տնտեսությունը ամուր պահել», - այս մասին, Կասպից Ծովի Առափնյա պետությունների թմրամիջոցների դեմ պայքարի համապատասխան կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ Թմրամիոջցների դեմ պայքարի դեպարտամենտի գեներալ Հազի Ասլանովը:
Ասլանով մտահոգություն է արտահայտել նաև այն հարցի առնչությամբ, որ աշխարհում գնալով աճում է թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի վաճառքը:
«Մենք չենք կարող սպասել միջազգային կազմակերպություններին, որպեսզի պայքարենք թմրամիջոցների ապօրինի վաճառքի դեմ», -ասել է նա:
Նա նաև անադրադարձել է Աֆղանստանում թմրադեղերի ապօրինի շրջանառության աճին, և կոչ արել տարածաշրջանային երկրներին՝ ստեղծել միացյալ կենտրոն, ինչպես նաև արշավ սկսել թմրադեղերի դեմ` տեղեկություններ փոխանակելու միջոցով:
Ավելի վաղ, Իրանի ոստիկանական թմրամիջոցների դեմ պայքարի բաժանմունքի ղեկավար, գեներալ Համիդ Ռեզա Հուսեյն-Աբադին նույնպես զգուշացրել է, որ տարածաշրջանում գնալով ավելի է աճում թմրադեղերի ապօրինի վաճառքը և կոչ արել Կասպից ծովի առափնյա պետություններին` համակարգված գործել թմրամիջոցների դեմ «պատերազմում»:
Նշենք, որ նմանատիպ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009-ին Աստրախանում: