ՀՀ օրենսդությունը տարածվո՞ւմ է Ֆրանսիական համալսարանի վրա. Աշոտյանին հարցնում է Բախշյանը
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ-ում նույնանուն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը այս անգամ հետաքրքրվում է ֆրանսիական համալսարանի «ոդիսականով» ու այդ կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, նամակը հետևյալ բովանդակությունն ունի.
««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի hամաձայն` «բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման եւ կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի, գիտական խորհրդի եւ ռեկտորատի գործառույթների իրականացմամբ»:
2011թ. հունիսի 6-ին «Լրագիր» լրատվամիջոցում մի խումբ դասախոսների կողմից ինձ ուղղված բաց նամակի հրապարակումից տեղեկացել եմ, որ Ֆրանսիական համալսարանում չի գործում Գիտական խորհուրդ: Միևնույն ժամանակ համալսարանի կայքում հանդիպեցի մի շարք փաստաթղթերի, որտեղ հիշյալ մարմնի առկայությունը նշված էր, իսկ կազմակերպության կառուցվածքի սխեմայում գիտխորհուրդը նշված էր որպես ոչ մշտական կառույց:
Արդյո՞ք Ֆրանսիական համալսարանում փաստացի գործում են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված մարմինները եւ որքանով է նրանց գործունեությունը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:
Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` «բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը: Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում»: Իսկ նույնի 7-րդ մասի համաձայն` «բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով, եւ նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր»: Նշվածից բխում է, որ ամեն 5 տարին մեկ պետք է անցկացվի Համալսարանի ռեկտորի նոր ընտրություն, իսկ նոր ռեկտորը իրականացնի պռորեկտորների նշանակում, նրանց հետ կնքի աշխատանքային պայմանագիր: Այսինքն ամեն 5 տարին մեկ պետք է կնքել նոր պայմանագիր պռորեկտորի հետ` աշխատանքի ներգրավելով նոր պռորեկտոր կամ երկարացնելով աշխատանքային հարաբերությունները հին պրոռեկտորի հետ:
Նույն աղբյուրից տեղեկացել եմ, որ Համալսարանի պրոռեկտոր պարոն Արայիկ Նավոյանը իրականացնում է պրոռեկտորի անժամկետ գործառույթներ, ինչպես նաև նշանակվել է հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչը արդեն իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի խախտում է»:
Հարակից հրապարակում. Ռեկտոր. «Համալսարանի ներսում չկա անառողջ մթնոլորտ»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան