Օլիմպիադայում հաղթած 64 երեխա 11 օր կանցկացնի Ծաղկաձորում
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ առարկայական օլիմպիադաներում լավագույն արդյունք գրանցած աշակերտներն այս տարի ամառային հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի «Ալիք» հանգստյան տանը: Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում սովորող 64 աշակերտների սպասվում է անակնկալներով ու հետաքրքրաշարժ առօրյայով 11 օրյա հանգիստ: Երեխաների առաջին խումբն այսօր ուղևորվել է Ծաղկաձոր:
«Քաղաքապետը տարվա ընթացքում հետևողական է եղել դպրոցներում կրթության վերջին բարեփոխումների հետ կապված զարգացումներին և այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես առարկայական օլիմպիադաներում աշակերտների գրանցած արդյունքներին: Հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը առանձնակի է կարևորում կրթության դերը երկրի զարգացման գործում, որպես խրախուսման եղանակ ընտրեց այս տարբերակը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Քաղաքապետի հանձնարարությամբ հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների ժամանցի կազմակերպմանը և սննդակարգին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ծրագրի բոլոր մանրամասները նախօրոք ներկայացվել են երեխաների ծնողներին: Ողջունելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, ծնողներն էլ իրենց հերթին նշել են, որ այն մեծ ոգևորություն կառաջացնի նաև մյուս աշակերտների մոտ և հույս հայտնել, որ նրանք ևս կձգտեն լավ սովորել ու օգտվել ամառային հանգստի նման հնարավորությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան