Թունիսում այսօր մեկնարկում է նախկին նախագահ Բեն Ալիի հեռակա դատավարությունը
Թունիսում այսօր մեկնարկում է նախկին նախագահ Զինա էլ-Աբեդին Բեն Ալիի հեռակա դատավարությունը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ժողովրդական հուզումների արդյունքում կայացած իշխանափոխության պատճառով նախկին նախագահը փախել էր երկրից և ապաստան գտել Սաուդյան Արաբիայում:
Երկրի ներկայիս վարչապետ Բեջի Քաիդ-Եսեբսին, մինչ այդ, իր հերթին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռևս չեն պատասխանել Բել Ալիի էքստադիցիայի ենթարկելու խնդրանքին:
Նշենք, որ նախօրեին Բեն Ալին «խեղկատակություն» է անվանել մեկնարկող դատական գործընթացը՝ միևնույն ժամանակ հերքելով է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները
Հիշեցնենք, որ Թունիսի ներկայիս իշխանությունները Բել Ալիին մեղադրում են պետականության դեմ գործողությունների և թմրանյութերի վաճառքի մեջ:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև վերջինիս կնոջը՝ Լեյլա Թրաբելսիին: