ՀՀ նախագահը ԵՊՀ-ի ղեկավարությունից պահանջել է` այն դարձնել տարածաշրջանային նշանակության կրթական հաստատություն
«Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի նախագահ, և ԵՊՀ խորհրդի նախագահ, իր մշտական կիզակետում է պահում Երևանի պետական համալսարանի գործունեությունը և չկա գործունեության մի ոլորտ, որ չարժանանա նախագահի ուշադրությանը»: Այս մասին ԵՊՀ ռեկտոր ընտրվելուց հետո լրագրաղների հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը: Ըստ նրա, ՀՀ նախագահն այսօր խնդիրներ է դրել համալսարանի ղեկավարության առաջ և պահանջել է, որ համալսարանը դառնա տարածաշրջանային նշանակության բարձր որակի կրթություն ապահովող հաստատություն:
Ա. Սիմոնյանի խոսքերով, իր աշխատանքն ուղղված է լինելու ընդունելության ոլորտում մենեջմենթի բարելավմանը՝ ավագ դպրոցի հետ համագործակցության միջոցով։ Բացի դրանից, ըստ ռեկտորի, նախատեսվում է համալսարանին կից հենակետային վարժարան բացել, նաև հենակետեր կունենան մարզերում: Ի դեպ, Շիրակում և Տավուշում համալսարանի հենակետային վարժարաններն արդեն գործում են:
Ա.Սիմոնյանը կարևորեց նաև գիտահետազոտական աշխատանքների ինտենսիվացումը:
«Այդ գիտական աշխատանքների ապրանքայնացման-առևտրայնացման խնդիրը պետք է մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում լինի, ինչպես նաև պետք է ընդլայնել միջազգային դրամաշնորհներին մեր մասնակցությունը, մեր գործընկեր համալսարանների հետ գիտահետազոտական ոլորտում առավել արդյունավետ ու ինտենսիվ աշխատանք տանելը»,- ասաց ռեկտորը: Նշեց նաև, որ պետք է շարունակեն ու խորացնեն այն քաղաքականությունը, որ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մակարդակի ուսանողները անպայման մասնակցեն գիտահետազոտական աշխատանքներին:
Նախորդիվ` Սերժ Սարգսյան. Մենք ուզում ենք տեսնել բարձր կարգի հայկական պետական համալսարան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան