Ֆաթուլլաևը հրաժարվել է հանդիպել Չավուշօղլուի հետ
Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլլաևը հրաժարվել է հանդիպել ԵԽԽՎ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչը լրագրողը կապել է Չավուշօղլուի՝ Ադրբեջանի իշխանություններին ցուցաբերած օժանդակությամբ:
Հիշեցնենք, որ լրագրողը Եվրախորհրդի հրավերով գտնվում է Ստրասբուրգում, որտեղ մի շարք հանդիպումներ է նախատեսված ԵԽ պաշտոնատար անձանց հետ:
«Չավուշօղլուն աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա»,- ասել է Ֆաթուլլաևը:
Այսօր սպասվում է Ֆաթուլլաևի հանդիպումը ԵԽ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի, ինչպես նաև՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թյուրբորն Յանգլանդի հետ:
Ֆաթուլլաևը հանդիպել է նաև ԵԽ-ում Ադրբեջանի հարցերով զեկուցող Քրիստոֆ Շտրասերի հետ և վերջինիս հրավիրել Ադրբեջան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան