ԻԻՀ մեջլիս. Նախագահի առաջարկած սպորտի նախարարի թեկնածությունը մերժվեց, իսկ ԱԳ նախարարի` անվստահության հարցը կասեցվեց
Իրանի մեջլիսը կասեցրեց ԱԳ նախարարի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը: Ֆինանսական հարցերով փոխնախարար Մոհամմադ Շարիֆ Մալեքզադեն հրաժարական տվեց:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ ԱԳ նախարարի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը սկսվել էր դեռ երեկվանից, իսկ այսօր առավոտյան մեջլիսի 33 պատգամավորներ արդեն անվստահություն էին հայտնել ԱԳ նախարարին:
«ՖԱՐՍ» լրատվական գործակալությունն էլ տեղեկացնում է, որ մեջլիսը 137 դեմ, 87 կողմ և 23 ձեռնպահ ձայներով հավանություն չտվեց սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայացրած թեկնածուին` Սեյյեդ Համիդ Սաջջադիին: