Տնտեսություն 17:51 21/06/2011

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները մշտապես ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում են

«ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները մշտապես ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են: Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում մի քանի անգամ բացահայտվել են այս ոլորտում անբարեխիղճ մրցակցության և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր, որոնց առնչությամբ Հանձնաժողովը համապատասխան պատժամիջոցներ է կիրառել»,-նշված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հունիսի 20-21-ը փորձի փոխանակման նպատակով Հայաստանում էին Գերմանիայի դաշնային ցանցային գործակալությունից Զաբինե Բրոսսը և Դաշնային մենաշնորհային պայմանագրերի գերատեսչության աշխատակից Քրիստիան Բոնգարդը, որոնք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրեցին սեմինար-քննարկում՝ հեռահաղորդակցության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Նրանք անդրադարձան արդիական ինտերնետային առաջարկներին, ներկայացրեցին, թե ինչպիսի ռազմավարություն է որդեգրել Գերմանիայի դաշնային կառավարությունը՝ լայնաշերտ կապի ոլորտում, ինչպես նաև ինտերնետ ծառայությունների համար գանձվող սակագներին:

Գերմանացի մասնագետներն անդրադարձան նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից հեռահաղորդակցության ոլորտում հարուցված վարույթներին:
Քննարկում ծավալվեց ՏՄՊՊՀ-ի համար կարևորություն ներկայացնող խնդիրներից մեկի՝ միջազգային ռոումինգ ծառայությունների սակագների իջեցման վերաբերյալ: Տեղեկացնենք, որ Եվրամիության երկրների շրջանակներում բջջային կապի միջազգային ռոումինգ ծառայությունների մատուցման սակագների իջեցումից հետո Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունը հարուցեց վարչական վարույթ՝ ռոումինգ ծառայությունների բարձր սակագները հնարավոր օրենքի խախտում ամրագրելու նպատակով: ՌԴ օպերատորները հոժարակամ իջեցրեցին ռոումինգ ծառայությունների մատուցման սակագները և նման առաջարկ ներկայացրեցին ԱՊՀ անդամ երկրների, այդ թվում նաև Հայաստանի օպերատորներին: Թեև ներկայումս Հայաստանում այս ծառայության սակագինը դեռևս որոշակիորեն մնում է բարձր մակարդակի վրա, սակայն նվազեցման ուղղությամբ տարվող գործընթացն ընթացքի մեջ է:

Միջազգային պրակտիկայում բջջային կապի օպերատորները բաժանորդին ընձեռում են հնարավորություն՝ պահպանելելով հեռախոսահամարը անցում կատարել մեկ այլ օպերատորի: Անդրադառնալով այս թեմային, Զաբինե Բրոսսը ներկայացրեց, որ սա Գերմանիայում վաղուց կիրառվող մեթոդ է ընդ որում ոչ միայն բջջային, այլ նաև ֆիքսված կապի ոլորտում: Խնդիրն այսօր արդիական է նաև Հայաստանի համար և այս ուղղությամբ ևս բջջային օպերատորների կողմից արվում են որոշակի քայլեր:

Քննարկումը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսը տարեսկզբին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի համատեղ ջանքեր կգործադրվեն Հայաստանում մրցակցության ոլորտի բարելավման ուղղությամբ:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:04
ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան
«Ռուսաստանն այն երկիրն է, որ կարող է  համապատասխան վճռականություն ունենալու դեպքում քայլեր գործադրել թե մեր գերիների ազատ արձակման,...
Աղբյուր` Panorama.am
15:53
Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է
Հոկտեմբերի 31-ին սոցցանցում տարածվել էր տեսանյութ, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կես կիլոգրամ «Մեթամֆետամին»-ի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքով երկու անձ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պարզվում են 501 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի...
Աղբյուր` Panorama.am
15:37
COP 29-ով Ադրբեջանը փորձելու է մաքրել իր ձեռքերը որպես ցեղաuպան պետություն. Աննա Գրիգորյան
«Բաքվում գտնվող յուրաքանչյուր հայի բանտարկությունը, պատանդառությունը միայն իրենց խնդիրը չէ, միայն իրենց ընտանիքների խնդիրը չէ, մեզնից...
Աղբյուր` Panorama.am
15:33
Մետրոպիլտենի խոսնակ. Ճապոնիայի մետրոյի կայարաններում հերթապահում են ամրակազմ տղամարդիկ են, ովքեր պիկ ժամին ուղևորներին հրելով տեղավորում են գնացքում
Մետրոպելիտենի կայարաններում մարդկանց հերթերը Մետրոպոլիտենում որոշել են արդարացնել հուրահատուկ ձևով։ Ընկերության ոսնակ Աննա Ասլանյանը ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
15:09
Անհնար է լուրջ արդյունքների հասնել, եթե աշխատանքներ չեն տանում քո սեփական երկրի իշխանությունները. Մետաքսե Հակոբյան
«Միջազգային հանրությունը պարտավոր է  հայացք ուղղել այն հանցագործություններին, որոնք այսօր Ադրբեջանն անում է մեր հայրենակիցների...
Աղբյուր` Panorama.am
14:57
«Ուրարտու»-ն միանում է Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան ակումբների ֆան...
Աղբյուր` Panorama.am
14:43
ԱԱԾ-ն ԿԳՄՍՆ-ին դեռ չի պարզաբանել, թե ինչու են այդպես մտել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց 20 օր առաջ ԱԱԾ աշախատակիցների այս կերպ ներխուժումն ընդունելի չէ ԿԳՄՍ նախարարության համար։ Հենց նույն օրը...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սաղաթելյան. Հայաստանի կառավարությունն իր վարքագծով հաճախ լեգիտիմացնում են Ադրբեջանի հանցшկից քաղաքականությունը
«Նոյեմբերի 11-22-ն Ադրբեջանում անցկացվելու է Կլիմայի փոփոխության հեղինակավոր խորհրդաժողովը՝ COP29-ը, մասնակից միջազգային...
Աղբյուր` Panorama.am
14:17
Ուզում է երկիրը թուրք, ջհուդ ղեկավարի, մեր վեջը չէ, միայն մեր սառնարանը լիքը լինի. Ակցիայի մասնակից
«Ժողովուրդ ջան, մեզ էլ վերջում թուրք են դարձնելու։ Ասում են ռուսական գուբերնիա, էս, էն։ Ինչ ռուսական գուբերնիա։ Մենք պետք է հայ մնանք,...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում
Ստեփանավանի դենդրոպարկ տանող ճանապարհին 2019-ից գործում է «Տորմակ» հյուրատունը, որը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։...
Աղբյուր` Panorama.am
14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով
Երևանում նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՈՒՂԻՂ. Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց ՄԱԿ գրասենյակի դիմաց
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց մեկնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց։ Ակցիայի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
13:44
Ֆարմանյան. Ընդդիմությունը հիմա պիտի վարկերի տակ ճռռացող մարդկանց ի ցույց դներ իշխանության երևանյան բարձրաշխարհիկ ընթրիքները՝ քյաբաբ առ քյաբաբ
«Ընդդիմությունը հիմա գյուղեգյուղ ընկած պիտի վարկերի ու սոցիալական բեռի տակ ճռռացող մարդկանց տուն առ տուն ի ցույց դներ իշխանության երևանյան...
Աղբյուր` Panorama.am
13:18
Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել
Ավելի քան 5000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար
Աղբյուր` Panorama.am
13:17
Առողջապահությանն ուղղվող Ֆինանսական միջոցները տալիս են իրենց արդյունքները՝ քաղցկեղը նվազման միտում ունի. Անահիտ Ավանեսյան
«6 ամիսների ամփոփած տվյալներով մենք տեսնում ենք, որ արդեն իսկ նվազում ունենք։ Թե՛ մանկական մահացածության, թե՛ չարորակ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները՝ երրորդ խաղափուլից հետո
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում անցկացվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և...
Աղբյուր` Panorama.am
12:33
Հովհաննես Ավետիսյան. Անհիմն մեղադրանքով ձերբակալելով՝ փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել
Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:
Աղբյուր` Panorama.am
12:30
2025 թ.-ին Առողջապահության նախարարությանը հատկացվելու է 5.3 մլրդ դրամով պակաս, բայց նրա բյուջեն ավելացել է 12.7 մլրդ-ով. Նախարարի թվաբանությունը
«2025 թվականի բյուջեով Առողջապահության նախարարությանը հատկացվելու է մոտ 163 մլրդ դրամ, որը 5.3 մլրդ դրամով ավելի պակաս է քան, 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Փաշինյանը երեկ կոնյակի մասին միտումնավոր խոսեց՝ իրական օրակարգից մարդկանց շեղելու համար. Թևան Պողոսյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախօրեին կառավարության նիստում բարձրացրել էր կոնյակի հարցը, այն արել է մարդկանց քաղաքական օրակարգից...
Աղբյուր` Panorama.am
11:37
Ինչո՞ւ են մետրոյում հերթեր
«Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը չի նվազել, ուղղակի մարդկային հոսքերն են ավելացել դեպի մետրո»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Աննա Հակոբյանի հետ հանդիպած հաջողակ տղամարդկանցից մեկը Տելեմակ Սահակյանն է
Աննա Հակոբյանի՝ հաջողակ տղամարդկանց երեկոյի մասնակիցներից մեկը  լորի միս, ձու արտադրող «ՏեՍիլ» ընկերության հիմնադիր Տելեմակ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը
Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկը:  01.11.2024 - 03.02.2025թթ. ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
10:22
Թրամփը կարծում է, որ Հարիսը «խցանի պես հիմար է»
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը «խցանի պես հիմար է»։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Հայաստանում ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումները. Վահե Հովհաննիսյան
«Մենք չենք անում շատ կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո  շարժումների անհաջողության  պատճառները։ Չունենք դրա...
Աղբյուր` Panorama.am
10:16
Անի Քոչարը խոսել է ցավալի իրողության մասին
«Ցավալի իրողություն է, բայց կանանց նկատմամբ, որպես կանոն, առավել անհանդուրժող են հենց կանայք: Ամեն կին իր կյանքի փորձությունները...
Աղբյուր` Panorama.am
10:15
Լավրովը Ռուսաստանի տարակուսանքն է հայտնել Թուրքիայի դիրքորոշման կապակցությամբ
Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ, այն դեպքում երբ վերջինս շարունակում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է
13:10 01/11/2024

Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}