Հայաստանում այսօր նշում են Երաժշտության տոնը
Այսօր Երևանում երաժշտասերները նշում են Երաժշտության տոնը, որը Հայաստանը կնշի 5-րդ անգամ:
Այսօր մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարանների հարակից տարածքները ողողված կլինեն բազմաժանր երաժշտական կատարումներով` դասական, երգչախմբային, ժողովրդական, ջազային, ռոք, էլեկտրոնային:
2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Երաժշտության տոնը» նշվում է նաև ՀՀ մարզերում:
Նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառումները մայրաքաղաքում կսկսվեն ժամը 11.30-ին և կշարունակվեն մինչև կեսգիշեր: Այս տարվա առավել երիտասարդ մասնակիցներ կառանձնանան Հաղթանակի զբոսայգում հանդես եկող «Արևներ», «Աստղիկ» խմբերը /ժ. 12:00-13:30/, Հյուսիսային պողոտայում` թմբկահար աղջիկները /ժ. 14:00-15.00/, Անգլիական այգում` մանկական փողային նվագախումբը /ժ. 15.00-15.45/, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգու հարակից տարածքում հանդես կգա «Unicef» մանկական կամերային նվագախումբը /ժ. 17:00-18.30/: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարակից տարածքում հանդես կգա տոնի ավանդական մասնակից Հայաստանի պետական Կամերային երգչախումբը-գեղ. ղեկավար և խմբավար` Ռ. Մլքեյան /ժ. 18:00-19.00/, «Վարդանյան քառյակը» /ժ. 20.00-21.00/, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգա¬յին թատրոնի տարածքում համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պարարվեստի գործիչների միության մանկապատանեկան խումբը /ժ. 19.00-20.00/, Սիրահարների այգում կհնչի ջազ և ռոք:
Ելույթ կունենան «Armenoids», Crimesterdam - «Քրայմստերդամ», ռոք համույթը Հայաստանից, Պրեմիերա An Gordonach - «Ան Գորդոնախ», ռոք համույթը Շոտլանդիայից, Degh - «Դեղ» ռոք համույթը Հայաստանից, Sima Cunningham - «Սիմա Քոնինգհամ»-ը ԱՄՆ-ից /ժ. 19:30-21.30/, Կասկադում համերգային ծրագրով հանդես կգան Ֆրանսիական «Bratch» և «Beauty Fine project» խմբերը/ժ. 20:00-23.00/:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները