Թունիսի դատարանը հեռակա կարգով 35 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Բեն Ալիին
Թունիսի դատարանը երեկ հրապարակել է նախկին նախագահ Բեն Ալիի դատավճիռը, համաձայն որի, Բեն Ալին ու վերջինիս կինը դատարապարտվել են 35 տարվա ազատազրկման:
«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, բացի այդ դատարանը պարտավորեցրել է նրանց վճարել 65,5 մլն դոլարի չափով տուգանք:
Ըստ տեղեկատվության, դատավճիռը վերաբերում է մեղադրանքների մի մասին, այն է` մեծ գումարների ու թանկարժեք իրերի անօրինական յուրացում: Սպասվում է, որ հունիսի 30-ին հրապարակվելու է մյուս մեղադրանքների մասով դատավճիռը ևս:
Հիշեցնենք, թունիսյան հեղափոխությունից հետո, երբ Բեն Ալին լքեց երկիրն ու տեղափոխվեց Սաուդյան Արաբիա, վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցվեց 18 հոդվածների հատկանիշներով` դրանց շարքում սպանություն, պետության նկատմամբ կազմակերպած դավադրրություն, ունեցվածքի անօրինական յուրացում, թմրանյութերի անօրինական վաճառք և այլն: